Բաժիններ՝

ՌԴ-ի մտցրած սահմանափակումներից ԱՄՆ-ի կորուստները կարող են կազմել 715 միլիոն դոլար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սննդամթերքի ներկրման վրա Ռուսաստանի դրած սահմանափակումներից ԱՄՆ-ի կորուստները կարող են կազմել 715 միլիոն դոլար: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ 2013 թվականին գյուղմթերքի արտահանումը Ռուսաստան կազմ ել է 1.3 միլիարդ դոլար:

Ռուսաստանն այժմ արգելք է դրել արտահանված արտադրատեսակների 55 տոկոսի վրա: ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանն ագրոարդյունաբերական ապրանքների հինգերորդ խոշոր ներկրողն է աշխարհում՝ ԵՄ-ից, Չինաստանից, ԱՄՆ-ից ու Ճապոնիայից հետո:

2013 թվականին Ռուսաստան գյուղմթերքի արտահանման ծավալը կազմել է 40.4 միլիարդ դոլար: 2013 թվականին ԱՄՆ-ին է բաժին ընկել ռուսական ագրոարդյունաբերական շուկայի 4 տոկոսը: Նախորդ տարվա արդյունքներով՝ ԱՄՆ-ն Ռուսաստանին ընկույզի մատակարարման հարցում առաջին տեղում է՝ 139 միլիոն դոլար:

2013 թվականին ԱՄՆ-ից Ռուսաստան է ներկրվել 310 միլիոն դոլարի հավի միս, 18 միլիոն դոլարի խոզի միս և 1 միլիոն դոլարի տավարի միս: Բացի այդ, ԱՄՆ-ի համար Ռուսաստանը ձկնամթերքի ու ծովամթերքի ներկրման 8-րդ խոշոր շուկան էր:

Ռուսաստանն ԱՄՆ-ից, ԵՄ-ից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից սննդամթերքի մի շարք տեսակների վրա արգելք է դրել օգոստոսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս