Բաժիններ՝

ՌԴ ռազմաօդային ուժերը պատրաստ են ավիաբազա ծավալել Բելառուսի տարածքում

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Ռուսաստանի ու Բելառուսի միջև միջկառավարական համաձայնագրի ստորագրումից հետո պատրաստ են սկսել բելառուսական Բառանովիչի քաղաքում ավիաբազայի ծավալումը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը. «Մենք բազա ենք ստեղծելու Բառանովիչիում: Դրա համար պատրաստ է ամեն ինչ:

Միակ բանը, որին սպասում ենք, միջկառավարական համաձայնագրի կնքումն է: Դրանից հետո ամբողջովին ձեռնամուխ կլինենք տվյալ միջոցառումներին: Խոսքը գնում է «Սու-27» տիպի կործանիչներ ծավալելու մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս