Բաժիններ՝

Սահմանափակվել է ռուս դիվանագետների մուտքը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան. Դոլգով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ում Ուկրաինայի առաքելության ղեկավար, Բելգիայում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը վստահեցնում է, որ ՆԱՏՕ-ն խստացրել է իր տարածք ռուս դիվանագետների կողմից մուտք գործելուն առնչվող սահմանափակումները:

Դեսպանի խոսքերով՝ այդ միջոցները հանդիսանում են ռուսական կողմի հետ շփումները կասեցնելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի քաղաքականության մի մասը. «Բոլորին հայտնի չէ, որ այսօր ՆԱՏՕ-ի շտաբ-բանակարան թույլատրում են միայն Ռուսաստանի դեսպանի ու նրա տեղակալի մուտքը: Եվ վերջ»:

Այդպիսով, մուտքի իրավունքից զրկվել է նաև ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի գլխավոր ռազմական ներկայացուցիչը՝ ռուսական դիվանագիտական առաքելությունում երկրորդ մարդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս