Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում թողարկված նոր թղթադրամներում բացակայում է Կիմ Իր Սենի պատկերը

Հարավկորեական The Chosun Ilbo թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայում թողարկվել են 5000 վոն արժողությամբ նոր թղթադրամներ, որոնք ամենամեծ արժեքով թղթադրամներն են երկրում: Սակայն նոր թղթադրամների վրայից հանվել է ԿԺԴՀ-ի «հավերժ նախագահ» Կիմ Իր Սենի պատկերը:

Թղթադրամի առջև հատվածում այժմ պատկերված է Մանգյոնդեում գտնվող տունը, որում մեծացել է ազգի հայրը: Իսկ թղթադրամի մյուս մասում պատկերված է թանգարան, որը լեցուն է այլ երկրների առաջնորդների կողմից ժամանակին Կիմ Իր Սենին և նրա որդի Կիմ Չեն Իրին արած նվերներով:

2009 թվականին ԿԺԴՀ-ում իրականացվել էր դրամական բարեփոխում, որն ավարտվել էր անհաջողությամբ: Կիմ Իր Սենի պատկերն անհետացել է նաև 2000 և 1000 վոն արժողությամբ թղթադրամների վրայից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս