Բաժիններ՝

Էրդողանն ընտրվել է Թուրքիայի 12-րդ նախագահ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներով երկրի 12-րդ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը: Թուրքիայում առաջին անգամ երկրի նախագահին ընտրել է ոչ թե խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը:

Քվեարկության արդյունքներով՝ Էրդողանը հավաքել է քվեների 51.84 տոկոսը, ինչը բավարար է եղել առաջին փուլի արդյունքներով հաղթանակ տանելու համար: Ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է քվեների 38.43 տոկոսը, իսկ քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 9.73 տոկոսը:

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 72 տոկոսը: Էրդողանը Թուրքիայի նախագահ է ընտրվել 5 տարով՝ ևս մեկ անգամ նույն ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ:

Դա նշանակում է, որ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել մինչև 2024 թվականը՝ բաղձալի 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) դիմավորելով երկրի նախագահի կարգավիճակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս