Բաժիններ՝

Բաշար Ասադը վարչապետի պաշտոնակատարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի վարչապետի պաշտոնակատար Վաիլ Նադեր ալ-Հալքիին հանձնարարել է վերստին ձևավորել հանրապետության կառավարություն:

Առողջապահության նախկին նախարար ալ-Հալքին Սիրիայի վարչապետ է նշանակվել 2012 թվականի օգոստոսի 9-ին: Դամասկոսի համալսարանի բժշկական ֆակուլտետի 50-ամյա շրջանավարտը ծնվել է Դերաա քաղաքում: Ալ-Հալքին պատկանում է նախագահի ռեֆորմիստական կուրսին վճռականորեն աջակցող գործիչների թվին:

Միևնույն ժամանակ «Իսլամակն պետություն» խմբավորման զինյալները Սիրիայում գրավել են երեք քաղաք, որոնք գտնվում են Դեյր Էզ Զորից դեպի արևելք: Այս մասին հայտնել է Լոնդոնում բազավորված սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը, որը մտավախություններ ունի, որ զինյալները տվյալ շրջանում կիրականացնեն կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների զանգվածային սպանություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս