Բաժիններ՝

ԵՄ-ը փոխհատուցում կվճարի ռուսական պատժամիջոցներից տուժած եվրոպական երկրներին

Дождь հեռուստաալիքին տված հարցազրույցում Մոսկվայում ԵՄ-ի դեսպան Վիագուդաս Ուշացկասը հայտարարել է, որ ԵՄ-ը փոխհատուցում կվճարի եվրոպական այն երկրներին, որոնք կտուժեն Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներից: Նա հավելել է, որ ԵՄ-ն ու Ռուսաստանն ունակ են կարգավորել հարաբերությունները` նպաստելով Ուկրաինայի հակամարտության ապաէսկալացմանը.

«Մենք բոլորս շահագրգռված ենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններում: Ռուսաստանի աջակցությամբ մենք կարող ենք լուծել Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն առնչվող կարևոր հարցեր»: Դեսպանն ընդգծել է, որ իրեն հայտնի չէ, թե արդյոք ռուսական ընկերությունները կարո՞ղ են եվրոպական ապրանքներ գնել Մաքսային միության երկրներում: Դեսպանը մանրամասնել է, որ օգոստոսի 7-ին իր հայտնած 12 միլիարդ եվրոն վերաբերում է ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև մթերքի շրջանառության ընդհանուր գումարին և ոչ թե Ռուսաստանի կողմից բեռնարգելք դնելուց եվրոպական երկրների կորուստներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս