Բաժիններ՝

2008 թվականի պատերազմից խուսափել չհաջողվեց Սաակաշվիլու չմտածված քաղաքականության պատճառով. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հարգել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակը:

Լրագրողների հետ զրույցում Գարիբաշվիլին հայտարարել է, որ 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից խուսափել չհաջողվեց Միխեիլ Սաակաշվիլու գլխավորությամբ նախկին իշխանությունների չմտածված քաղաքականության պատճառով.

«Կարելի էր խուսափել այդ պատերազմից: Փաստ է, որ Սաակաշվիլիի իշխանությունների չմտածված քաղաքականության հետևանքով մենք չկարողացանք անել դա և ստացանք տարածքայաին կորուստներ, տասնյակ հազարավոր հարկադիր վերաբնակներ, որոնք այսօր էլ գտնվում են բավական ծանր վիճակում:

Պատերազմից 6 տարի անց Վրաստանը դեռ չի ապաքինվել 2008 թվականի աղետից: Հենց այդ պատերազմի պատճառով երկիրը չկարողացավ ոտքի կանգնել: Ծանր հարված ստացավ մեր տնտեսությունը: Դա մեր բանակի համար հոգեբանական ծանր վնասվածք էր: Մնացյալի մասին չեմ ցանկանում խոսել: Այն, ինչ մենք տեսանք 2008 թվականին, աղետ էր մեր երկրի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս