Բաժիններ՝

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը՝ շեշտադրում կատարելով այնտեղ տիրող հումանիտար աղետի աղետալի չափերի մեծանալու վրա:

Պեսկովը հավելել է, որ քննարկվել են նաև Ռուսաստանի տնտեսական անվտանգությանն առնչվող հարցեր: ՄԱԿ-ի տվյալներով՝ ապրիլի կեսից մինչև հուլիսի 26-ն Ուկրաինայում սպանվել է ավելի քան 1100 և վիրավորվել է ավելի քան 3400 խաղաղ բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031