Բաժիններ՝

Յացենյուկն առաջարկել է կասեցնել երկրի տարածքով ռուսական գազի տարանցումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և այլ երկրների 172 քաղաքացու (ֆիզիկական անձանց), ինչպես 65 ընկերության հանդեպ, որոնց մեծ մասը ռուսական են:

Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նրա խոսքերով՝ համապատասխան որոշումն ընդունելու է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը: Յացենյուկը վստահություն է հայտնել, որ կընդունվի այդպիսի որոշում:

Յացենյուկը մանրամասնել է, որ պատժամիջոցներն առնչվելու են ակտիվների սառեցմանը, ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության արգելքին, պետական սեփականության օբյեկտների սեփականաշնորհման արգելքին. «Մենք հասկանում ենք գինը (7 միլիարդ դոլար), որն Ուկրաինան կվճարի, սակայն մենք պատրաստ ենք դա վճարել մեր անկախության համար:

Ուկրաինայի կառավարությունը նաև առաջարկում է պատժամիջոցներ կիրառել երկրի տարածքում ամեն տիպի տարանցման դեմ: Դա վերաբերելու է ինչպես ավիաթռիչքներին, այնպես էլ՝ գազի տարանցմանը: Ուկրաինայի կառավարության մշակած օրենքի նախագծում նախատեսված է 26 պատժամիջոց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս