Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման հարցը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը երեկ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը:
Նրանք նաև քննարկել են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ ուղիղ բանակցություններ կազմակերպելու հնարավորությունը: Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը և եվրասիական տիրությում տարածաշրջանային փոխգործակցությունը:
Բացի այդ, Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Սոչիում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հարցը:



