Իսրայելը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածին
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ավիացիան պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածին: Սրանից առաջ պաղեստինցի զինյալները հրթիռակոծել էին Իսրայելի տարածքը: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը մերժել էր Իսրայելի հետ հրադադարի ժամկետը երկարաձգելու մասին առաջարկը:
ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանական բանակ) հայտնել է, որ Գազայի հատվածից երկրի վրա արձակվել է երկու հրթիռ: ՑԱԽԱԼ-ն ընդգծել է, որ հրթիռներն արձակվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 08.00-ին, ինչը նշանակում է 72 ժամանոց հրադադարի խախտում: