Բաժիններ՝

Հրաժարական է տվել ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) վարչապետ Ալեքսանդր Բորոդայը երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լքում է զբաղեցրած պաշտոնը:

ԴԺՀ-ի վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է Ալեքսանդր Զախարչենկոն: Բորոդայը կշարունակի մնալ ԴԺՀ-ի կառավարությունում՝ որպես փոխվարչապետ: Նա միաժամանակ կզբաղեցնի ԴԺՀ-ի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Բորոդայն ընդգծել է, որ Դոնեցկ է եկել որպես «ճգնաժամային մենեջեր» և շատ բան է արել նախորդ ամիսներին: Բորոդայի խոսքերով՝ ԴԺՀ-ն արդեն իսկ կայացել է որպես պետություն. «Այժմ ես իմ տեղը զիջում եմ դաշտային հեղինակավոր հրամանատար, իմ ընկեր Ալեքսանդր Զախարչենկոյին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031