Մինսկի խումբը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպում կազմակերպելու Պուտինի նախաձեռնությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ իրենք ողջունում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը.
«Մենք ողջունում ենք Պուտինի`Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը: Մենք խստորեն կոչ ենք անում պահպանել հրադադարի ռեժիմը»,- գրել է Ուորլիքը: