ՀԿԿ-ն և ԱՄԿԿ-ն դիմում են ՌԴ իրավապահ մարմիններին

Հայաստանի կոմունիստական և Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունները խորապես մտահոգված են 2014 թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված և բանտային պայմաններում պահվող հայազգի գործարար Լևոն Գուրգենի Հայրապետյանի օրեցօր վատացող առողջական վիճակով:

Բժիշկների հավաստմամբ, նրա առողջական վիճակը պահանջում է նրան պահել բժիշկների հսկողության ներքո մինչև դատական գործընթացի ավարտը: Լևոն Հայրապետյանը Հայաստանում և Արցախում հայտնի է իր բարեգործական նախաձեռնություններով և նրա նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական մոտեցում:
Դիմում ենք ՌԴ իրավապահ մարմիններին` փոխել խափանման միջոցը մինչև նախաքննության ավարտը և իրականացնել անաչառ ու օբյեկտիվ քննություն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

Հայաստանի կոմունիստական կուսակցություն
Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս