Բաժիններ՝

Գազան չի կարող մնալ աշխարհից կտրված վիճակում. Օբամա

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությանը մեղադրել է Գազայի հատվածի ավերածությունների համար՝ նրա գործողությունները որակելով որպես անպատասխանատվություն: Միևնույն ժամանակ նա Իսրայելին ու միջազգային հանրությանը կոչ է արել վերացնել Գազայի հատվածի շրջափակումը:

Ելույթ ունենալով ամերիկյան ու աֆրիկյան երկրների առաջնորդների առջև՝ Օբաման զերծ է մնացել Իսրայելի հասցեին սուր հայտարարություններ անելուց՝ ընդգծելով, որ աշխարհի ոչ մի երկիր չի հանդուրժի իր քաղաքացիներին հրթիռակոծելը:

Օբաման գոհունակություն է հայտնել, որ Գազայի հատվածում հաստատվել է հրադադար և հույս է հայտնել, որ այն կերկարաձգվի. «Գազան չի կարող մնալ աշխարհից կտրված վիճակում:

Նրա բնակիչներին անհրաժեշտ է հույս: Անհրաժեշտ է գտնել այնպիսի բանաձև, որն Իսրայելին կերաշխավորեր, որ Գազան չի վերածվի նոր հարձակումների բազայի»: Օբաման հավելել է, որ նման բանաձև գոյություն ունի, սակայն այն ռիսկային է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս