Բաժիններ՝

Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին նշված է Կանադայի վարչապետի կայքում: Կանադայի «սև ցուցակում» տեղ է գտել ևս 19 անուն:

Նրանց թվում են հայտնվել Ռամզան Կադիրովը, Միխայիլ Ֆրադկովը, Ալեքսանդր Բորտնիկովը, Ռաշիդ Նուրգալիևը, Նիկոլայ Պատրուշևը, Բորիս Գրիզլովը: Կանադական պատժամիջոցներն առնչվել են նաև Ուկրաինայի արևելքում ինքնահռչակ հանրապետությունների առաջնորդներ Պավել և Եկատերինա Գուբարևներին, Բորիս Լիտվինովին ու Օքսանա Չիգրինային:

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել ռուսական ու ղրիմյան մի շարք ընկերությունների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս