Մեծ Բրիտանիան վերանայելու է Իսրայելի հետ կնքած ռազմական պայմանագրերը
Jane’s-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է վերանայել Իսրայելի հետ կնքած պայմանագրերը, որոնք առնչվում են սպառազինության, ռազմական տեխնիկայի մատակարարմանը և դրանց հետ կապված ծառայությունների մատուցմանը:
Ստորագրված համաձայնագրերի վերանայումն իրականացվելու է Իսրայելի ու Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ կազմակերպության միջև զինված հակամարտության շարունակման ֆոնին: Դեռ հայտնի չէ, թե արդյոք վերանայման արդյունքում չեղյալ կհայտարարվե՞ն Իսրայելի հետ կնքված պայմանագրերը, թե՞ ոչ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի ներկայացուցչի խոսքերով՝ համաձայնագրերը ստուգվում են՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են բրիտանական արտաքին քաղաքականությանը:
2014 թվականի մայիսին բրիտանական կառավարությանը հավանության է արժանացրել Իսրայելի հետ 470 համաձայնագրի ստորագրումը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 7.91 միլիարդ ֆունտ սթեռլինգ (13.3 միլիարդ դոլար):