Բաժիններ՝

Բաքվի Վերաքննիչ դատարանը մերժել է Լեյլա Յունուսի բողոքը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է իրավապաշտպան, Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսին կալանքի տակ պահելու միջոցը փոփոխելու մասին միջնորդությունը:

Այս մասին գործակալությանը հայտնել է Լեյլա Յունուսի փաստաբան Ջավադ Ջավադովը: Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի կայացրած որոշումը, որով Լեյլա Յունուսին երեք ամսով վերցրել են նախնական կալանքի տակ:

Լեյլա Յունուսի դեմ մեղադրանքներ են ներկայացվել ՔՕ-ի մի շարք հոդվածներով՝ 274-րդ (պետական դավաճանություն), 192-րդ (ապօրինի ձեռնարկատիրություն), 320-րդ (փաստաթղթերի կեղծում), 178-րդ (խոշոր չափի մեքենայություններ): Amnesty İnternational-ը Լեյլա Յունուսին ճանաչել է որպես «խղճի բանտարկյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս