Բաժիններ՝

«Օրենքով գող» Վագոնին հանձնեցին

Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, նախօրեին Մոսկվայից Նիժնի Նովգորոդ է էտապավորվել 48-ամյա «օրենքով գող» Վլադիմիր Վագինը, ո քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Վագոն։

Նիժնի Նովգորոդում, որտեղ Վագոնը ամենաերկարակյաց հեղինակություններից մեկն էր, նրան պատրաստվում են մեղադրանք ներկայացնել 2009 թվականին կատարված մահափորձի համար։

Միջազգային հետախուզման մեջ գտնվելու 5 տարիների ընթացքում Վագոնը բնակվում էր Դուբայում, որտեղ հաստատված էր նաև մեկ այլ «օրենքով գող»՝ 10 տարի հետախուզման մեջ գտնվող Վլադիսլավ Լեոնտևը (Վադիկ Բելի)։

Չնայած Դուբայում գտնվելուն և Բելիի հետ բարիդրացիական հարաբերություններին՝ Վագոնը 2012 թվականին չմասնացեց վրացիների կողմից կազմակերպված գողական հավաքին։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ Դեդ Հասանի կլանին ի հակակշիռ՝ վրացի քրեական հեղինակությունները «օրենքով գող» ճանաչեցին 15 հոգու։

Փոխարենը, Վագոնը մասնակցել է նիժեգորոդցի Ցեզարի «թագադրմանը»։ Մեկ այլ հեղինակություն՝ Նազարը, նույնպես վերջերս «օրենքով գող» է ճանաչվել՝ Վագոնի աջակցությամբ և երաշխավորությամբ։

Ի տարբերություն Վագոնի՝ Բելին կարողացավ լուծել իր խնդիրները արադարադատության հետ, և նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցվեց։ Իսկ Վագոնի մոտ դա չհաջողվեց։ Հուլիսի 25-ին Ինտերպոլի պահանջով ԱՄԷ իշխանությունները «օրենքով գողին» հանձնեցին Ռուսաստանին։

Ենթադրվում է, որ Վագոնի վերադարձը Ռուսաստան ավելի կամրապնդի  դեդական կլանի սլավոն «օրենքով գողերի»՝ Պիչուգայի և Վոսկրեսի դիրքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս