Բաժիններ՝

Չինաստանն ԱՄՆ-ին առաջարկել է համագործակցել Աֆրիկայում. աղբյուր

Բրիտանական Financial Times թերթի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանություններն աննախադեպ առաջարկով դիմել են ամերիկացի պաշտոնյաներին՝ Աֆրիկայում և այլ երկրներում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման ու ֆինանսավորման հարցերում համագործակցելու համար:

Այս մասին թերթին հայտնել են նրա աղբյուրները: Չինական առաջարկը մասնավորապես առնչվում է Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում ամբարտակների կառուցման հարցում համագործակցելուն: Սակայն ԱՄՆ-ում պաշտոնատար անձանց մի մասը զգուշավորությամբ է վերաբերվում նախագծին ԱՄՆ-ի հնարավոր մասնակցությանը:

Թերթն ընդգծել է, որ այդ հարցը քննարկվել է Պեկինում տեղի ունեցած Չինաստան-ԱՄՆ գագաթաժողովի ժամանակ, ինչպես նաև ներկայումս Վաշինգտոնում ընթացող ԱՄՆ-Աֆրիկա գագաթաժողովում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ը 33 միլիարդ դոլար է ներդնելու Աֆրիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս