Բաժիններ՝

ԱՄՆ-ն աֆրիկյան երկրներում կներդնի 33 միլիարդ դոլար

BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է աֆրիկյան երկրների տնտեսությունում ներդնել 33 միլիարդ դոլար: Օբաման ԱՄՆ-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ ընդլայնելու է աֆրիկյան տնային տնտեսությունների ու ձեռնարկությունների էլեկտրաֆիկացման նախագծի ֆինանսավորումը:

Օբաման հաստատել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է սեփական արտադրանքը միջազգային շուկաներ հասցնելու հարցում աֆրիկացիներին օգնելու գաղափարին: Օբաման ընդգծել է, որ ցանկանում է վերացնել ԱՄՆ-ի ու Աֆրիկայի միջև ընկած արգելքները, որպեսզի երկու կողմը մեծացնեն արտադրությունը և փոխադարձ առևտուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս