Ղրիմի պատճառով փոխվել է Ռուսաստանի աշխարհագրական կենտրոնը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանին Ղրիմի միացումը պատճառ է հանդիսացել երկրի աշխարհագրական կենտրոնի փոփոխման: Ավելի վաղ այդ կենտրոնը գտնվել է Կրասնոյարսկի երկրամասի Վիվի լճի ափին, մինչդեռ այժմ այն տեղափոխվել է մի քանի տասնյակ մետր դեպի հարավ:
Այս մասին հայտարարել է Ռուսական աշխարհագրական համայնքի կրասնոյարսկյան բաժնի պետ Գենադի Լուբինեցը: Նրա խոսքերով՝ աշխարհագրական նախկին կենտրոնում կառուցված է եղել ժամատուն և տեղադրված է եղել 8 մետրանոց ուղղափառ խաչ:
Հոգևորականներն այժմ խաչ են տեղադրել նաև Ռուսաստանի աշխարհագրական նոր կենտրոնում: