Ուկրաինայի արևելքում ճգնաժամի սկսվելուց հետո Ռուսաստան է փախել 730.000 մարդ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը հասել է 117.000 մարդու: Այս տվյալները պատկանում են ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությանը:
Նույն աղբյուրը Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տրամադրած տվյալների հիման վրա հաղորդել է, որ Ուկրաինայի արևելքում ճգնաժամի սկսվելուց հետո Ռուսաստան է փախել 730.000 մարդ, որոնցից 168.700-ը դիմել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությանը:
Ուկրաինայում հարկադիր վերաբնակների, այսինքն նրանց, ովքեր լքել են իրենց տները, սակայն չեն հատել երկրի պետական սահմանը, 87 տոկոսը ներկայացնում են Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը: