Բաժիններ՝

Եգիպտոսի իշխանությունները մտադիր են կառուցել նոր ջրանցք՝ որպես Սուեզի ջրանցքի այլընտրանք

Ռուսական ИТАР-ТАСС  լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի իշխանությունները մտադիր են կառուցել նոր ջրանցք, որն այլընտրանք կհանդիսանա Սուեզի ջրանցքի համար:

Մասշտաբային նախագծի իրագործման մեկնարկի մասին այսօր Իսմաիլի քաղաքում հայտարարել է Սուեզի ջրանցքի վարչության պետ Մուհաբ Մամիշը: Նրա խոսքերով՝ նոր ջրանցքը կառուցվելու է գոյություն ունեցող ջրանցքին զուգահեռ, և որ նրա երկարությունը կազմելու է 72 կիլոմետր:

Մամիշն ընդգծել է, որ տվյալ նախագիծը Եգիպտոսը կվերածի աշխարհի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկի և համաշխարհային տնտեսության կենտրոնի: Սուեզի ջրանցքով է իրականացվում համաշխարհային ծովային փոխադրումների մոտ 10 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս