ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացումը կգործի սեպտեմբերի 1-ից
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն ընթացիկ տարվա սեպտեմբերից 1-ից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի գործերի ժամանակավոր հավատարմակատար Տորալֆ Պիլցը: Նա հավելել է, որ իրենք հուսով են, որ նշված համաձայնագրերը պայմաններ կստեղծեն ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև կապերի հետագա զարգացման համար:
ԵՄ-ն ու Ադրբեջանը վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրել են նախորդ տարվա նոյեմբերին՝ Վիլնյուսում տեղի ունեցած «Արևելյան գործընկերության» երրորդ գագաթաժողովի շրջանակներում: