Իսրայելը սկսել է Գազայի հատվածից դուրս բերել իր զորքերը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից իր զորքերը դուրս բերելու մասին: Իսրայելը հրադադարի ժամանակ իր զորքերը կծավալի Գազայի հատվածի սահմաններին: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանական բանակի խոսնակ Փիթեր Լեռները:
Գործակալությունն ընդգծում է, որ իսրայելցիները համաձայնվել են անկլավից դուրս գալ այն բանից հետո, ինչ նրանց հաջողվել է եռօրյա հրադադարի շուրջ պայմանավորվածության գալ ՀԱՄԱՍ-ի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ցամաքային զորքերին հաջողվել է լուծել Գազայի հատվածում իրենց առջև դրված առաջադրանքներից մեկը՝ ոչնչացնել ստորգետնյա թունելները, որոնց միջոցով զինյալները ներթափանցում էին Իսրայելի տարածք: