Ամենաշատ վարձատրվող դերասանուհի է ճանաչվել Սանդրա Բալոկը. Forbes

Ամերիկյան Forbes պարբերականը կազմել է տարվա ամենաշատ վարձատրվող դերասանուհիների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորել է Սանդրա Բալոկը, ով 2013 թվականի հունիսից մինչև 2014 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է 51 միլիոն դոլար:

Ընդգծվում է, որ Բալոկը Forbes-ի վարկանիշային աղյուսակը գլխավորել է «Գրավիտացիա» ֆիլմի շնորհիվ, որը համաշխարհային վարձույթում վաստակել է 716 միլիոն դոլար: Այն բարձր գնահատականի է արժանացել թե՛ հանդիսատեսի, թե՛ քննադատների կողմից, ինչպես նաև արժանացել է 7 «Օսկարի»:

Երկրորդ տեղում Ջենիֆեր Լոուրենսն է՝ 34 միլիոն դոլար, ապա գալիս են Ջենիֆեր Էնիսթոնը՝ 31 միլիոն դոլար և Գվինեթ Պելտրոուն՝ 19 միլիոն դոլար: Նախորդ տարվա վարկանիշային աղյուսակի հաղթող Անջելինա Ջոլին այս անգամ հինգերորդ տեղը կիսում է Քեմերոն Դիասի հետ (երկու դերասանուհիներն էլ վաստակել են 18-ական միլիոն դոլար):

Հոլիվուդում դերասանուհիները նախկինի նման ավելի պակաս են վաստակում դերասաններից: Առաջին (դերասանուհիների) դեպքում հաշվետու ժամանակահատվածում լավագույն տասնյակի միացյալ եկամուտը կազմել է 226 միլիոն դոլար, մինչդեռ երկրորդ (դերասանների) դեպքում այդ ցուցանիշը կազմել է 419 միլիոն դոլար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերստին ամենաբարձր վարձրատրվող դերասան է ճանաչվել Ռոբերտ Դաունի-կրտսերը, ով երկար տարիներ կինոկոմիքսներում մարմնավորել է Երկաթե մարդուն:

Տեսանյութեր

Լրահոս