Ամեն ինչ վկայում է, որ պատերազմ չի լինի Ղարաբաղի համար. Անդրեյ Եպիֆանցև

Ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևը Facebook-ի իր էջում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին օրերին առկա լարվածությանը. «Կարող եմ սխալվել, սակայն ես չեմ հավատում, որ Ղարաբաղի համար պատերազմ կսկսվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Դատելով տրամաբանորեն՝ Ադրբեջանի համար դրական փոփոխություններ կան միայն միջազգային ֆոնին, երբ ընթացիկ մի շարք ռազմական հակամարտությունների պարագայում Ղարաբաղի վրա նրա (Ադրբեջանի) հարձակումը տեսականորեն կարող է չդիտվել որպես այդքան էլ վրդովեցուցիչ:

Մնացյալ ամեն ինչը մնացել է նույնը. շատ փոքր է կայծակնային հաղթանակի հասնելու հավանականությունը և անահնար է տևական ու լայնամասշտաբ պատերազմ մղելը թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում: Այդ ամենին պետք է հավելել պարտության չափազանց մեծ արժեքն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ անմիջականորեն նրա բարձրագույն էլիտայի համար:

Ընդ որում, ես չեմ կարծում, թե նա կարող է օգտվել ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի աջակցությունից: Ադրբեջանը նրանց նկատմամբ վարում է զգուշավոր քաղաքականություն, չի մղվում նրանց հետ ողջագուրվելու, ինչպես որ դա անում է Ուկրաինան: Ալիևը հանդիպում է Սարգսյանի հետ, դա նույնպես հստակ նշան է: Ո՛չ, ամեն ինչ վկայում է, որ պատերազմ չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս