Թուրքիայում մեկնարկել է գյուլենական իրավապահների դեմ ձերբակալությունների երկրորդ ալիքը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլում և 12 այլ նահանգում այսօր առավոտյան մեկնարկել է գյուլենական ոստիկանների դեմ ուղղված ձերբակալությունների երկրորդ ալիքը:
Առավոտյան ժամը 06.30-ին ահաբեկչության ու կազմակերպված հանացավորության դեմ պայքարի ստորաբաժանումների աշխատակիցները միաժամանակյա գործողություններ են սկսել Թուրքիայի 13 նահանգում և ձերբակալել են 33 մարդու:
Գյուլենական ոստիկանների դեմ ձերբակալությունների առաջին ալիքն իրականացվել էր հուլիսի 22-ին, որի ժամանակ ձերբակալվել էր ոստիկանության ավելի քան 70 աշխատակից: