Գիտնականները Բրազիլիայում հայտնաբերել են մարդասպան մրջնակերերի
Wilderness and Environmental Medicine գիտական պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնականներն ընդունել են, որ մրջնակերն ունակ է ուտել նաև մարդկանց: Նրանք նման եզրակացության են եկել այն բանից հետո, ինչ հետազոտել են Բրազիլիայի հարավ-արևմուտքում երկու մարդկանց մահվան հանգամանքները:
Հենց այդ տարածաշրջանում բնակվում են հսկա մրջնակերեր: Հետմահու ուսումնասիրելով մարդկանց պատճառված վնասվածքները՝ հետազոտողները պարզել են, որ դրանք հասցրել են հսկա մրջնակերերը:
Չնայած նրան, որ այդ կենդանիները չունեն ատամներ, և ունեն վատ տեսողություն ու լսողություն՝ այնուամենայնիվ, այդ կենդանիները լիովին ունակ են սպանել մարդու: Այդպիսի մրջնակերերերի հասակը գերազանցում է երկու մետրը, իսկ վնասվածքներ նրանք կարող են պատճառել իրենց սուր ճանկերով:
Գիտնականները որսորդներին առաջարկում են մերձամարտի մեջ չմտնել այդ մրջնակերերի հետ, և փոխարենը՝ նրանց վրա կրակել հեռվից: