Բաժիններ՝

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են 72 ժամանոց հրադադարի մասին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են Գազայի հատվածում 72 ժամանոց հրադադարի մասին: Հրադադարին հասնել հաջողվել է Կահիրեի օգնությամբ, ով հակամարտող կողմերի միջև հանդես է գալիս միջնորդի դերում:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ իսրայելական բանակը կատարել է իր առջև դրված առաջադրանքներից մեկը՝ անդրսահմանային թունելների ոչնչացումը, որոնց միջոցով զինյալները ներթափանցել են Իսրայելի տարածք: Այս մասին հայտարարել է ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանական բանակ) մամլո քարտուղար Մոթի Ալմոզը:

Նրա խոսքերով՝ իսրայելական բանակը Գազայի հատվածում լուծելու համար դեռ քիչ խնդիրներ չունի: Երեկ Իսրայելը հայտարարել էր 7 ժամանոց հրադադարի մասին: Հուլիսի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունների ժամանակ զոհվել է ավելի քան 1800 պաղեստինցի և մոտ 70 իսրայելցի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս