Եվս 200 կամավորականներ ցուցակագրվել են՝ դիրքեր մեկնելու համար. «Փաստինֆո»
Քաշաթաղի վարչական շրջանից երեկ դիրքեր մեկնած հայ կամավորների առաջ հարյուրակը գտնվում է Մարտունու շրջանում: Խիստ անհրաժեշտություն չկա, սակայն նրանք գնացել են որպես պահեստայիններ, եթե որևէ սահմանային մասում լարվածություն լինի, աջակցություն ցուցաբերեն:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ հոգեբանական պահ կա, որպեսզի սահմանում գտնվող զինվորներն զգան, որ թիկունքում կամավորականներ կան՝ պատրաստ օգնելու ու աջակցելու:
Եվս 200 կամավորականներ էլ ցանկություն են հայտնել մեկնելու դիրքեր և արդեն իսկ ցուցակագրվել են: Առաջին 100 կամավորականները կվերադառնան օգոստոսի 6-ին և եթե անհրաժեշտություն լինի, ապա 200 կամավորականները կգնան նրանց փոխարինելու:
Քաշաթաղը զորքերին սննդային օգնություն ուղարկելու նախաձեռնությամբ է հանդես եկել և արդեն իսկ մեկ ավտոմեքենա գյուղմթերք են հավաքել՝ ուղարկելու համար:
«Մենք ՊՆ-ի հետ կապ ենք հաստատել և գյուղմթերքն ուղարկում ենք նրանց կողմից առաջարկված գոտիներ, հավաքված գյուղմթերքը հավանաբար կուղարկվի Ջեբրաիլի զորամաս»:
Մանրամասներն՝ այստեղ