Բաժիններ՝

Եթե չլիներ Իվանիշվիլին, ապա Վրաստանը կհայտնվեր Ուկրաինայից ավելի վատ իրավիճակում. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ եթե չլիներ (Վրաստանի նախկին վարչապետ) Բիձինա Իվանիշվիլին, ապա Վրաստանն այսօր կլիներ ավելի վատթար վիճակում:

Գարիբաշվիլին նման կերպ է մեկնաբանել Բիձինա Իվանիշվիլու վերաբերյալ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությունը: Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ արդարության վերականգնման գործընթացը կհասցվի իր ավարտին.

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հիշեցնել վրաց ժողովրդին, որ եթե չլիներ Բիձինա Իվանիշվիլին, ապա Վրաստանն այսօր կլիներ շատ ավելի վատթար իրավիճակում, քան Ուկրաինան է: Ես համոզված եմ, որ Միխեիլ Սաակաշվիլու արկածախնդիր գործողությունների ու քաղաքականության պատճառով մեր երկրում տեղի կունենար իրավիճակի էսկալացում:

Այն ժամանակ, երբ Սաակաշվիլին փախավ երկրից, նկատի ունեմ 1990-ական թվականները, 20 տարի առաջ, Բիձինա Իվանիշվիլին օգնել է մեր երկրին և նրան չի կարելի գնահատել այլ կերպ, քան որպես մարդու, ով 20 տարի մտահոգվել է երկրի մասին:

Նրանք փորձում են խույս տալ արդարադատությունից՝ օգտագործելով ամեն տիպի մեթոդներ ու հնարավորություններ, սակայն եթե հիշենք համաշխարհային պատմությունը, ապա գոյություն չունեն այնպիսի երկրներ, որոնցում չի վերականգնվել արդարությունը: Մենք սկսել ենք վերականգնել արդարությունը, և այդ գործընթացը կտանենք մինչև վերջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս