Ռուսաստանում մեկնարկում են ավելի քան 100 թռչող սարքի մասնակցությամբ աննախադեպ վարժանքները
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում անցկացվելու են ռազմաօդային աննախադեպ վարաժանքներ, որոնց մասնակցելու է ավելի քան 100 թռչող սարք: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ը, ըստ որի՝ այդ վարժանքներն անցկացվելու են օգոստոսի 4-8-ին:
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովի խոսքերով՝ այդ վարժանքներին մասնակցելու են մասնավորապես Су-27, МиГ-31 կործանիչներ, Су-34 բազմանշանակ համալիրներ, Су-24 ճակատային ռմբակոծիչներ, Ми-8, Ми-24 և Ми 28Н ուղղաթիռներ:
Կլիմովն ընդգծել է, որ այդ վարժանքները հանդիսանում են 2014 թվականին ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների նախապատրաստման փուլերից մեկը և առաջին անգամ առնչվելու են երեք (Արևմտյան, Կենտրոնական և Հարավային) ռազմական օկրուգի տարածքներին: