Որդեգրվել է 15 երեխա
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2014թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 34, որոնց 35.3%-ն աղջիկներ են:
Ըստ Ազգային վիճակագրության ներկայացրած տեղեկանքի՝ այս տարվա առաջին 6 ամիսսների ընթացքում որդեգրվել է 15 երեխա, որոնցից 7-ը տղա են, 8-ը աղջիկ։ 15 երեխաներից 11-ը 1-6 տարիքային խմբում են։ 13-ը միայնակ մայրերի երեխաներ են, որոնց որդեգրումը կատարվել է միակ ծնողի համաձայնությամբ։