Սուննի զինյալները գրավել են Իրաքի խոշորագույն ամբարտակը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմաբավորման զինյալները գրավել են Իրաքի խոշորագույն ամբարտակը: Այս մասին հայտնել են ականատեսները: Ամբարտակը գտնվում է զինյալների վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքից ոչ հեռու:
Հաղորդվում է, որ եթե նրանք ավերեն ամբարտակը, ապա դա նրանց հնարավորություն կտա հեղեղել իրաքյան խոշորագույն քաղաքները: Տվյալ դեպքում ջրհեղեղը կարող է հասնել նաև մինչև մայրաքաղաք Բաղդադ, որը գտնվում է ամբարտակից 400 կիլոմետր հեռավորության վրա:
Դրանից առաջ էլ զինյալներն իրենց վերահսկողության տակ էին առել Զումար բնակավայրի մոտ գտնվող երկու նավթահանքերը, ինչպես նաև Իրաքի հյուսիսում գրավել էին երկու քաղաք: