ՌԴ-ում փակել են Պուտինի քաղաքականությունը քննադատող լրատվական վերջին հաղորդումը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանում փակել են լրատվական վերջին ծրագիրը, որը քննադատում էր Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը:
Խոսքը գնում է Рен-ТВ հեռուստաալիքով հեռարձակվող Մարիանա Մաքսիմովսկայայի Неделя ծրագրի մասին, որը սեփական ռեպորտաժները պատրաստելիս օգտագործում էր տարբեր կարծիքներ, և ոչ թե միայն իշխանամետ կարծիքներ, ինչպես որ անում են մնացյալ բոլոր ռուսական հեռուստաալիքների լրատվական ծրագրերը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Неделя-ի հաղորդավար Ռոման Սուպերը, ով հայտնել է, որ փնտրում է նոր աշխատանք: Տվյալ հաղորդումը եթերում էր գտնվում արդեն 11 տարի: