Նիկարագուայի նախագահը Հռոմի պապին կոչ է արել սատանային վտարել Իսրայելի վարչապետից
Globovision հեռուստաալիքի փոխանցմամբ` Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան երեկ կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ` Գազայի հատվածում ռազմական գործողություններ իրականացնելու համար:
Օրտեգան հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պատել է սատանան, որին պետք է վտարի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Օրտեգան կարծում է, որ միայն դրանից հետո Նեթանյահուն կհանդարտվի:
Օրտեգան զարմանք է հայտնել, որ ցայժմ պատժամիջոցներ չեն սահմանվել Իսրայելի հանդեպ: Նա կարծում է, որ Պաղեստինը ենթարկվել է Իսրայելի ղեկավարության «խելագարությանը»: