Բաժիններ՝

Թբիլիսյան դատարանը որոշել է հեռակա կարգով կալանքի տակ առնել Սաակաշվիլուն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է հեռակա կարգով կալանքի տակ առնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն` դրանով իսկ բավարարելով դատախազության միջնորդությունը:

Նման որոշում է կայացվել նաև նույն գործով անցնող ևս երկու անձի նկատմամբ: Խոսքը գնում է Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլու և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլու մասին: Նախկին նախագահի փաստաբան Օտար Կախիձեն խոստացել է բողոքարկել այդ որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս