Բաժիններ՝

Վրաստանի ու Ադրբեջանի նախագահները քննարկել են ֆուտբոլային միջադեպը

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի աշխատակազմը:

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են երկու երկրների ներկայիս փոխհարաբերությունները և դրանց հեռանկարները: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Ադրբեջանում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ գրանցված միջադեպը:

Նախագահներն ընդգծել են, որ նման միջադեպերը չեն կարող ազդել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների վրա: Բաքվի «Նեֆթչիի» և Սաչխերի «Չիխուրայի» միջև անցկացված հանդիպման ժամանակ ծեծկռտուք է բռնկվել երկու թիմերի երկրպագուների միջև:

Որոշակի տվյալներով` ծեծկռտուքի պատճառն այն է, որ վրացի երկրպագուները պարզել են մի քարտեզ, որում Ադրբեջանի մի շարք տարածքներ ներկայացված են եղել որպես վրացական տարածքներ:

Ծեծկռտուքի հետևանքով ձերբակալվել են վրացի մի շարք երկրպագուներ, որոնց ավելի ուշ ազատ են արձակել: Թիմերի պատասխան հանդիպումը Թբիլիսիում անցկացվելու է օգոստոսի 7-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս