Բաժիններ՝

Երկու ադրբեջանցիներ դատապարտվել են ցմահ ազատազրկման` Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով

«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի երկու քաղաքացիներ դատապարտվել են ցմահ ազատազրկման` Իրանի օգտին լրտեսելու մեղադրանքով:

Հաֆիզ Վելիևը և Աղամիր Աղամիրովը մեղավոր են ճանաչվել  քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով` «Պետական դավաճանություն»: Վճիռը կայացրել է Բաքվի դատարանը:

«Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը նաև նշում է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների վատթարացման ֆոնին նմանատիպ դեպքերի թիվը վերջին տարիներին ավելացել է: Բաքուն Թեհրանին մեղադրում է երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու, իսկ Իրանն Ադրբեջանին՝ Իսրայելի հետախուզության հետ ընդդեմ Իրանի համագործակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս