Սլովակիայի նորընտիր նախագահն իր առաջին աշխատավարձը կբաժանի աղքատներին
Սլովակիայի նորընտիր նախագահ Անդրեյ Կիսկան դիմել է արտասովոր քայլի` որոշելով իր առաջին աշխատավարձը բաժանել աղքատ ընտանիքներին: Ինչպես նշում է «Euromag»-ը, այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղարը:
Նախագահը բարեգործական կազմակերպությունների օգնությամբ ընտրել է ծայրահեղ աղքատության մեջ գտնվող 10 ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 537-ական եվրո գումար:
Ի դեպ, թեև Սլովակիայի նախագահի աշխատավարձը 5376 եվրո է, իրականում նա բավական հարուստ է. «Российская газета»-ի հաղորդմամբ` նրա ունեցվածքը գնահատվում է 6-7 մլն եվրո: