ՀԱՄԱՍ-ը փորձում է ռազմական գործարք կնքել ԿԺԴՀ-ի հետ. The Telegraph
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխանցմամբ` պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փորձում է սպառազինության ներկրման գործարք կնքել ԿԺԴՀ-ի հետ: Այս մասին լրատվամիջոցին հայտնել են արևմտյան անվտանգության ծառայություններում նրա աղբյուրը:
Նրանց հաղորդմամբ` ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է Փհենյանից գնել հրթիռներ ու կապի սարքեր, որոնք հնարավորություն կտան դիմակայել Իսրայելի հարձակմանը: Գործարքը գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ:
Բանակցություններն իրականացվում են լիբանանյան ընկերության միջոցով, որը սերտ կապեր ունի ՀԱՄԱՍ-ի հետ: Ենթադրվում է, որ ՀԱՄԱՍ-ն արդեն իսկ կանխավճար է արել, և ԿԺԴՀ-ը մոտ ժամանակներս կսկսի զենքի մատակարարումը դեպի Գազայի հատված:
Աղբյուրներն ընդգծել են, որ Փհենյանն արդեն իսկ սերտ հարաբերությունների մեջ է Մերձավոր Արևելքում գործող իսլամական մի շարք խմբավորումների հետ: Իսրայելական հետախուզության տվյալներով` ՀԱՄԱՍ-ի զինանոցում գտնվում են մոտ 10.000 ականանետի արկ ու հրթիռ, որոնցից հեռահար գործունեությաններն ունակ են հասնել մինչև Երուսաղեմ, Թել Ավիվի ու Հայֆա:
Ռազմական փորձագետները կարծում են, որ սպառազինությունից բացի, պաղեստինցիները Փհենյանից փոխառել են Գազայի հատվածում ստորգետնյա թունելներ կառուցելու փորձեը` Իսրայելի տարածք ներթափանցելու համար: