Քլինթոնի կարծիքով՝ Պուտինը զբաղված է Եվրասիական միության ստեղծման պլանի իրագործմամբ. «Պուտինի մտքին ռազմավարական պլանն է՝ Եվրասիական միության ստեղծումը, որը կմրցակցեր Եվրոպայի հետ: Նա ընդլայնում է եվրոպացիներին ահաբեկելու ջանքերը»:
Պուտինի նպատակը Եվրասիական միության ստեղծումն է, որը կմրցակցի Եվրոպայի հետ. Քլինթոն
Ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ կցանականար, որ ԵՄ-ը խստացներ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
Քլինթոնը նկատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է առաջ ընթանալ տվյալ ճանապարհով, մինչդեռ Եվրոպան դա անում է ոչ տենդագին ձևով: Քլինթոնը հայտարարել է, որ եվրոպացիները պետք է հասկանան, որ նրանք պետք է պատասխանեն Վլադիմիր Պուտինի գործողություններին: