Իսրայելի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված չէ հրեա ժողովրդի դեմ. Էրդողան
Թուրքական Haber 7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված չէ հրեա ժողովրդի դեմ:
Նրա խոսքերով՝ գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք ցանկանում են պաղեստինցիների հանդեպ Իսրայելի ագրեսիայի հանդեպ Անկարայի կոշտ քաղաքականությունը ներկայացնել որպես հակասեմականություն, ինչն անթույլատրելի է Թուրքիայում:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայում բնակվում են հրեաներ, և նրանք բոլորն էլ հանդիսանում են Թուրքիայի քաղաքացիներ: Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի հրեաները գտնվում են պետության պաշտպանության ներքոմ, ինչպես որ մնացյալ քաղաքացիների պարագայում է:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ներկայումս Թուրքիայում բնակվում է 22.000 հրեա: Թուրքիայի տարբեր քաղաքներում անցկացվում են հակաիսրայելական բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների: