Գազայի հատվածում հաստատվել է 12-ժամանոց հրադադար
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գազայի հատվածում տեղական ժամանակով ժամը 08.00-ին ուժի մեջ է մտել 12-ժամանոց հրադադարը: Նշված 12 ժամվա ընթացքում իսրայելական բանակը փնտրելու է ստորգետնյա թունելներ, որոնց պաղեստինցի զինյալներն օգտագործում են Իսրայելի վրա հարձակվելու համար:
Սրանից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և հայտարարել է Գազայի հատվածում 12-ժամանոց հրադադարի հաստատման մասին: Ավելի ուշ ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնվել է 12 ժամով ռազմական գործողությունները դադարեցնելուն:
Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 884-ի, իսկ վիրավորների թիվը՝ 5840-ի: