«Իսլամական պետությունը» սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար. ՊՆ

Իրանական İSNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Հոսեին Դեհգհանը:

Նրա խոսքերով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները հանդիսանում են վարձկաններ, որոնք Սիրիայում հանցանքներ կատարելուց հետո ներթափանցել են Իրաք: Նախարարն ընդգծել է, որ խմբավորման ահաբեկիչները ցանկանում են վախ տարածել տարածաշրջանում:

Դեհգհանն ընդգծել է, որ Իրաքի ժողովուրդը մոտ ժամանակներս կոչնչացնի ահաբեկչական այդ կազմակերպությանը:

Տեսանյութեր

Լրահոս