Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադային է ուղարկել Յացենյուկի հրաժարականի հայտարարությունը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադային է ուղարկել վարչապետ պաշտոնից Արսենի Յացենյուկի հրաժարականի հայտարարությունը: Այս մասին խորհրդարանի նիստում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:
Նա խոստացել է հետևել այդ հարցի դիտարկմանը: Տուրչինովը երեկ հայտարարեց Գերագույն ռադայում «Եվրոպական ընտրություն» դաշիքնի գործունեության կասեցման մասին: Տուրչինովի խոսքերով՝ «ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել են դաշինքի կազմից դուրս գալու մասին և ներկայացրել են անձնական ստորագրություններով համապատասխան փաստաթղթեր:
Դրանից հետո Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ հրաժարական է տալիս՝ կապված դաշինքի փլուզման և կառավարական նախաձեռնություններն արգելափակման հետ: Նա հայտարարել էր, որ ոչ մի գնով չի համաձայնվի «ռեգիոնալների» ու կոմունիստների հետ դաշինքին, և քանի որ գործող դաշինքը փլուզվել է, ուստիև որոշել է հրաժարական տալ: