Ուկրաինայի արևելքում ուժային գործողության սկսվելուց հետո զոհվել է 325 ուկրաինացի զինծառայող
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում իրականացվող ուժային գործողության ժամանակ զոհվել է 325 ուկրաինացի զինծառայող:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն:
Նրա հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ զոհվել է 325 և վիրավորվել է 1232 զինվորական: Նա հավելել է, որ վերջին օրերին հակամարտության գոտում զոհվել է 13 ուկրաինացի զինվորական: Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունը մեկնարկել է ապրիլի 15-ին: